-
07.02.2013|
12:09
Այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) համերգային ծրագրով ելույթ կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
-
07.02.2013|
12:07
«Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուն է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն:
Հովհաննես Գրիգորյանը մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկն էր:
-
06.02.2013|
13:28
ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը:
Հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը:
-
06.02.2013|
13:03
Առցանց առևտրային Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում անցած տարվա նոյեմբերից վաճառվում են հայերեն էլեկտրոնային գրքեր, որոնք կարելի է կարդալ iOS և Android օպերացիոն համակարգ ունեցող սարքերով:
-
05.02.2013|
16:56
Նախագահի թեկնածուների ծրագրերի մասին այսօր շատ քիչ քննարկումներ են ծավալվում, գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում, թե հասարակական տարբերև խավերին նախագահացուներն ինչ են խոստանում: Այդուհանդերձ, փորձեցինք պարզել` նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում մշակույթի ոլորտն ինչպե՞ս է ներկայացված:
-
05.02.2013|
13:02
Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի և քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությունում քրդերի ունեցած դերի մասին:
-
05.02.2013|
11:39
Երևանում անցկացվում են իրանական մշակույթի օրեր` նվիրված Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին: Այս օրերին Երևանում կազմակերպվում են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, գրքի շնորհանդես և այլ միջոցառումներ:
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական ՄԵՀՐԱՆ ՇԻՐԱՎԱՆԴԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Իրանում կարևոր տեղ է զբաղեցնում մշակույթը. տարեկան անցկացվում են 80-ից ավելի միջազգային փառատոներ, որոնցից 20-ը` մշակութային: Միայն Թեհրանում ամեն օր շուրջ տասը ազգային միջոցառում է լինում: Ավելի քան 3000 արվեստի կրթական կենտրոն է գործում այս երկրում, տպագրվում են մեծ թվով գրքեր:
-
05.02.2013|
11:35
Այսօր ԱՄԷ-ն գրեթե բոլորի համար ասոցացվում է բարձրահարկ շենքերով, զվարճանքի վայրերով, թանկարժեք հյուրանոցներով, ծովափնյա հանգստով: Սակայն, եթե ուսումնասիրենք երկրի պատմությունը, աշխարհագրությունը, աչքի անցկացնենք պատմական ժառանգությունը, կարող ենք վերը նշվածներից ավելի հետաքրքիր վայելքներ գտնել:
-
04.02.2013|
18:43
Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 3-10-ին Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր:
Երևանում և Գյումրիում նախատեսվում են Քուվեյթի պետական ազգային անսամբլի ելույթներ, արաբական արվեստի ցուցահանդես, Քուվեյթի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
-
04.02.2013|
18:41
Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով. հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում:
84-ամյա վարպետին Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը հանձնել է Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: